Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Սեւան քաղաքում  մեկնարկել է եւս մեկ սուբվենցիոն ծրագիր

Սեւան քաղաքում  մեկնարկել է եւս մեկ սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքում արդեն ընթանում են բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման  պայմանագրային արժեքը կազմում է 250 միլիոն  800 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 112 միլիոն 860 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 137 միլիոն 940 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրի կապալառուն է «Ճան-Շին» ՍՊԸ-ն: Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 2063 գծամետր երկարության ճանապարհ՝ 12 հազար 688 քառակուսի մետր մակերեսով։

«Արդեն վերջնագիծն են հատել Սեւան քաղաքի Ս. Սեւանեցի փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են այս տարվա ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Սեւան համայնքի առաջնահերթություններից է նաեւ բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգումը, որը տարեսկզբին ներկայացվել էր սուբվենցիոն հայտի տեսքով:

Դեռեւս նախորդ տարում Սեւանի 5 բակային տարածքներում արդեն իսկ իրականացվել էր նմանատիպ ծրագիր, եւ այս տարվա ծրագիրը կատարված աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Սուբվենցիոն ծրագրի մեկնարկը տրվել է 1-ին միկրոթաղամասից, որին կհաջորդեն 4-րդ միկրոթաղամասի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոցի 12, 14, 16, 18, Աբովյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա փողոցի 18, 20 համարների շենքերի եւ Գագարին գյուղի, Գայի փողոցի 1, 2, 3, Երիտասարդական փողոցի 8 համարների շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը, դիտահորերի եւ ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը, ինչի արդյունքում  կապահովվի այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ: Հիշյալ տարածքները խիտ բնակեցված են, գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում, որտեղ նկատելի է ավտոմեքենաների եւ մարդկանց մեծ տեղաշարժ:

Այս ծրագրի արդյունքում էականորեն կբարելավվի 7 բակային տարածքների ներկայանալի տեսքը, կստեղծվի անվտանգ եւ ապահով միջավայր»,- ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am