Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Վրաստանում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսից մահերի ռեկորդային թիվ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում օգոստոսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4901 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 510 հազար 941 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2586 պացիենտ: Երկրում վարակից մահերի ռեկորդային թիվ է գրանցվել՝  74 մարդ, ընդհանուր մահերի թիվը 6729 է:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]