Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը 
թիմին կմիանա Սկոպյեում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, օգոստոսի 30-ին  Հյուսիսային Մակեդոնիայում թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am