Ադրբեջանը ՌԴ-ի, Իրանի և Ղազախստանի հետ կմասնակցի ռազմածովային զորավարժությունների
15:40, 31 Օգոստոս 2021
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Իրանի, և Ղազախստանի ռազմածովային ուժերի անձնակազմերը։
Զորավարժությունները կմեկնարկեն Իրանում կազմակերպված «Ծովային գավաթ» մրցույթից անմիջապես հետո։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում