Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նման բարձրակարգ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից կրած պարտության մասին

Նման բարձրակարգ և արագ թիմերի դեմ խաղերում այսպես է լինում. Խոակին 
Կապառոսը՝ 
Գերմանիայից կրած պարտության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականից կրած խոշոր հաշվով պարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կապառոսն ընդգծեց, որ խաղի արդյունքը (6:0) ամեն ինչի մասին վկայում է:

«Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը: Մենք չկարողացանք ցուցադրել  մեր կարողությունները: Մենք չխաղացինք համապատասխան ռիթմով, համապատասխան պրեսինգ չիրագործեցինք: Օրինակ, առաջին խաղակեսում մենք ոչ մի խախտում չարեցինք: Նման բարձրակարգ թիմերի դեմ, որոնք այդքան արագ են, այդքան բարձր տեխնիկա ունեն, ամեն ինչ այսպես է լինում»,- ասել  է Կապառոսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին: Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում կայացած խաղում Հայաստանի ազգային հավաքականը զիջեց 6:0 հաշվով: Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո մնաց 10 միավորով եւ զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ 12 միավորով աղյուսակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am