Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը

Փորձագետները ձևավորել են ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների 
խորհրդի նիստի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետները սեպտեմբերի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդակցություն են անցկացրել՝ հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների նիստի օրակարգի նախապատրաստման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, խորհրդակցության մասնակիցներին ողջունել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը։

«Խորհրդակցությունը վարում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ, միջազգային համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց և ձևավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգը:

Հարցերը, մասնավորապես, ուղղված էին Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող առաքումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանող միջպետական փաստաթղթի նախագծի մշակման, բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթների կիրառմամբ կատարված հանցագործությունների կանխարգելման գործում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների համագործակցության, դեստրուկտիվ խմբերում անչափահասների ներգրավվածության կանխարգելման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների ներքին գործերի մարմինների փոխազդեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինտերնետային խարդախությունների ոլորտում կատարված հանցագործությունների բացահայտման գործում ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների (ոստիկանության) միջև փոխգործակցության ներուժի ստեղծման մասին և այլ հարցեր»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր կետերով մշակվել են համապատասխան որոշման նախագծեր։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am