Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի մասնակցությամբ տեղի է ունեցել ադրբեջանա-բուլղարական փաստաթղթերի ստորագրման արարողություն։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը ստորագրել են նախագահներ Իլհամ Ալիևը և Ռումեն Ռադևը։

«Ադրբեջանական «Հավա Յոլլարը» փակ բաժնետիրական ընկերության և Bulgaria Air Joint Stock Company-ի միջև կոդերի փոխանակման պայմանագիրը ստորագրվել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Էլմին Մամեդովի և Բուլղարիայի Bulgaria Air ավիաընկերության խորհրդի անդամ Խրիստո Տոֆորովի կողմից:

«Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Բուլղարիայի Հանրապետության նորարարության և զարգացման նախարարության միջև ստորագրվել է «տեխնոլոգիական նորարարության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»:

Փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել նաև Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության և բուլղարական Asarel Investment-ի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am