Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը

ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարման կասեցմանը, որը պայմանավորված է Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Times of Israel-ը հայտնում է, որ ծանր ռումբերի մատակարարման կասեցման մասին խոսելիս Հագարին կարևորություն է տվել երկու երկրների միջև «Իսրայելի պատմության ընթացքում աննախադեպ ծավալով» համակարգմանը։

Նա նշել է, որ դաշնակիցներն իրենց տարաձայնությունները լուծում են «փակ դռների հետևում»։

«Մենք պատասխանատու ենք Իսրայելի անվտանգության շահերի համար և ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին», - ասել է Հագարին։

Դանիել Հագարին նաև շեշտել է պատերազմի ընթացքում ԻՊԲ-ի և ԱՄՆ կենտրոնական հրամանատարության համագործակցությունը՝ հավելելով, որ «գոյություն ունի ավելի կարևոր մի բան, քան անվտանգության աջակցությունը, և դա գործառնական աջակցությունն է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայելին, քանի որ կան մտավախություններ, որ դրանք կօգտագործվեն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների ընթացքում։ CNN-ի հաղորդմամբ՝ մատակարարումը, որը կասեցվել է անցյալ շաբաթ, ներառում է 2000 ֆունտ (900 կգ) կշռող 1800 ռումբ և 500 ֆունտ (225 կգ) կշռող 1700 ռումբ:

Մայիսի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) վերահսկողություն է հաստատել Ռաֆահի հսկիչ անցակետի նկատմամբ։ Ավելի վաղ ԻՊԲ-ում հայտնել էին, որ իսրայելցի զինվորականները «սահմանափակ» գործողություն են սկսել Ռաֆահի արևելյան շրջանում։ Նրանք այնտեղ գտնվող պաղեստինցիներին տարհանվելու հրահանգ էին տվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am