Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների ազատ արձակելու ուղղությամբ․ ԵԺԿ

Անհրաժեշտ է նոր ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների 
ազատ արձակելու ուղղությամբ․ ԵԺԿ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 6-7-ը հանդիպում է տեղի ունեցել Բրյուսելում, որի ժամանակ քննարկվել են քաղաքական զարգացումներն անդամ երկրներում, ինչպես նաև դիրքորոշումն Աֆղանստանի հարցով և իրավիճակը Հայաստանում ու Բելառուսում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԺԿ հայտարարության մեջ:

«ԵԺԿ քաղաքական վեհաժողովը տեղեկացվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակի մասին, որոնք դեռևս կալանավորված են, ինչը խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ու միջազգային մարդասիրական օրենքը: Արձանագրվել է եվրոպական ինստիտուտների կողմից նոր ջանքերի անհրաժեշտությունն՝ ուղղված ռազմագերիների պատշաճ և առանց նախապայմանների ազատ արձակումն ապահովելուն»,- ասված է հայտարարության մեջ:

ԵԺԿ պատվիրակների հաջորդ համաժողովը կկայանա նոյեմբերի 17-18-ը Ռոտերդամում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am