Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանը 30 նոր տանկ կստանա մինչեւ տարեվերջ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանը մինչեւ տարեվերջ կստանա 30 ժամանակակից նոր տանկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):
«Շուրջ 100 միավոր զրահատանկային սպառազինություն, այդ թվում՝ բարելավված մարտական բնութագրերով Т-72Б3М 30 տանկ Է ընթացիկ տարվա սկզբից հասել ԿՌՕ-ի զորամասեր: Այսօրվա դրությամբ մենք Т-72Б3М-ով լիովին վերազինել ենք տանկային դիվիզիայի մոտահրաձգային գնդի տանկային գումարտակը:
Մինչեւ տարեվերջ եւս 30 ժամանակակից տանկ կհասնի՝ փոխարինելու Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանի տանկային գումարտակի ավելի վաղ վերափոխված մարտական մեքենաներին»,-հաղորդագրությանն մեջ մեջբերվում Է ԿՌՕ-ի ավտոզրահատանկային ծառայության պետ գնդապետ Խանիֆ Բեգլովի խոսքը:
ԿՌՕ-ի մամուլի ծառայությունում ճշտել են, որ Т-72Б3М տանկերում բարձրացված Է անձնակազմի եւ ուժակայանքի զրահապաշտպանությունը՝ ակտիվ եւ պասսիվ պաշտպանության արդի միջոցների օգտագործման հաշվին: Տանկը հանդերձված Է բարելավված բալիստիկայով եւ մեծացված ռեսուրսով հրանոթով: Նաեւ մարտական մեքենաները հանդերձված են նոր շարժիչով եւ կապի «Ակվեդուկ» խանգարապաշտպանված համակարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում