Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի ոլորտի մասնագետների հետ

«Ոսկե ծիրանի» շրջանակում ռեժիսոր Պիեռ-Սայմոն Գուտմանը դասընթաց կանցկացնի 
ոլորտի մասնագետների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի բնագավառը լուսաբանող լրագրողները, կինոքննադատները, գրողները, ինչպես նաև մշակույթի՝ մասնավորապես կինոյի ոլորտով հետաքրքրվածները կարող են իրենց մասնագիտական հմտությունները զարգացնել Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում կազմակերպված  դասընթացի շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ GAIFF Pro արտադրական հարթակի շրջանակում նախաձեռնած դասընթացը կվարի Պիեռ-Սայմոն Գուտմանը, որը կարճամետրաժ ֆիլմերի ռեժիսոր է և ֆրանսիական L’Avant-Scène Cinéma ամսագրի փոխխմբագիրն է,  մասնագիտացված է կինոքննադատության ասպարեզում։

Հետաքրքրվածները դասընթացին մասնակցելու հայտը կարող են լրացնել ստորև՝ https://forms.gle/uJ3WgQqVBn4Fo2yZA, կցելով Ձեր CV-ն և երկու մասնագիտական հոդված։

Մասնակցության վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am