Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը

Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հուսով է, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը, մոտակա ժամանակահատվածում անսպասելի բան չի կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից  Արմեն Գևորգյանի հարցին:

Գևորգյանը նկատեց՝ միջազգային շուկայում գազի գինը բարձրացել է, Եվրոպայում աննախադեպ գներ են գրանցվում: Նա հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022 թվականի համար Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:

«Ըստ էության բանակցությունները Գազպրոմ խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում: Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման՝ չնայած, որ Գազպրոմ խմբի կողմից կա պնդում, որ 2013  թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ հենց հիմա ընթանում է բանակցությունների գործընթաց:

Նա հույս հայտնեց, որ գազի գնի հետ կապված մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա: Փոխվարչապետը հիշեցրեց աշխարհում ընթացող փոփոխություններին մասին՝ նշելով, որ չի կարող խոսել 2-3 տարվա կտրվածքով: «Այս տարի հուսով ենք, որ կհաջողվի սահմանին պահպանել նույն գինը»,-ասաց փոխվարչապետը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]