Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Ռուսաստանում մեկնարկում են նոր iPhone 13-ի նախնական պատվերները

Ռուսաստանում մեկնարկում են նոր iPhone 13-ի նախնական պատվերները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone 13 նոր սմարթֆոնների նախնական պատվերների ձեւակերպումը հասանելի կդառնա սեպտեմբերի 22-ին, Ռուսաստանում մոդելները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 24-ից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Apple-ի խանութի կայքում:

Apple-ը սեպտեմբերի 14-ին ներկայացրել Է iPhone 13 նոր սմարթֆոնը՝ մեծացված մարտկոցով եւ բարելավված դիսփլեյով:

Նոր iPhone 13-ը եւ iPhone 13 mini-ն հանդերձված են A15 Bionic պրոցեսորով եւ կստանան մեծացված ծավալով մարտկոց: 6,1 անկյունագծով եւ 5,4 դյույմանոց սմարթֆոնները համապատասխանաբար կստանան բարձրախոս եւ տվիչներ:

iPhone 13 Pro-ի Էկրանն ստացել Է 120 հերց հաճախականություն, Pro-ի չափը 6,1 դյույմ Է, iPhone 13 Pro Max-ը՝ 6,7 դյույմ:

Apple-ի կայքի տվյալների համաձայն, iPhone 13-ի արժեքը սկսվում Է 79,99 հազար ռուբլուց, iPhone 13 Pro-ի գինը՝ 99,99 հազար ռուբլուց, IPhone 13 mini-ինը՝ 69,99 հազար ռուբլուց, iPhone 13 Pro Max-ինը՝ 109,99 հազար ռուբլուց, հաղորդում Է Apple-ի խանութի կայքում, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]