Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը

Հայտնի է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հոկտեմբերի 5-ին կհանդիպի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել էր, որ Բլինկենը Փարիզում լինելու է հոկտեմբերի 4-6-ը և հանդիպելու է Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Ֆրանսիան ավելի վաղ խորհրդատվությունների համար անհապաղ հետ էր կանչել Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր դեսպաններին: Պատճառն Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից սեպտեմբերի 15-ին արված հայտարարությունն է անվտանգության ոլորտում նոր գործընկերություն՝ AUKUS-ի ստեղծման մասին:  Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան մտադիր է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն 8 ատոմային սուզանավ, որոնցից առաջիններն արդեն շարքում կլինեն 2036 թվականին, ինչպես նաև հարստացնել սեփական զինված ուժերը ամերիկյան թևավոր հրթիռներով: Այս նպատակով Ավստրալիան խզել է իր պատմության ընթացքում խոշորագույն պաշտպանական համաձայնագիրը՝ կնքված Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական կողմը նման քայլերն անվանել է «հարված թիկունքից»: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն անթույլատրելի է համարել դաշնակիցների և գործընկերների միջև նման վարքագիծը: Ֆրանսիական կողմը Մեծ Բրիտանիայի նման վարքագիծն անվանել է «օպորտունիզմի դրսևորում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am