Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են երեք գիտնականների՝ ամերիկացի Սյուկուրո Մանաբեին, գերմանացի Կլաուս Հասելմանին եւ իտալացի Ջորջիո Պարիզիին: Շվեդիայի Թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմտեն նշել Է նրանց ճեղքումային ավանդը բարդ համակարգերի ուսումնասիրման բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարգեւի առաջին մասը բաժին Է հասել Մանաբեին եւ Հասելմանին «Երկրագնդի կլիմայի ֆիզիկական մոդելավորման, փոփոխակումների քանակական վերլուծության եւ գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման համար»: Երկրորդ մասը՝ Պարիզիին «այն բանի հայտնագործության համար, թե ինչպես են անկանոնությունն ու ֆլուկտուացիաները փոխգործակցում համակարգերում՝ ատոմայինից մինչեւ մոլորակային մասշտաբներով»:

Նոբելյան շաբաթն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Ըստ ավանդույթի առաջինը հայտարարել են դափնեկիրների անունները ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության բնագավառում: Նրանք են Դեւիդ Ջուլիուսը եւ Արտեմ Պատապուտյանը, որոնք ուսումնասիրել են, թե ինչպս են կենդանի օրգանիզմները զգում ջերմությունը:

Մրցանակները շնորհվում են ակնառու գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգացման բնագավառում խոշոր ավանդի համար: Դրանք ընդամենը վեցն են. բացի բժշկագիտությունից եւ ֆիզիկայից, քիմիայի (կհայտարարեն հոկտեմբերի 6-ին), գրականության (հոկտեմբերի 7-ին), տնտեսագիտության (հոկտեմբերի 11-ին) գծով եւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստաման աջակցության բնագավաում (հոկտեմբերի 8-ին): Մրցանակներն անվանված են դրանք սահմանողի՝ Ալֆրեդ Նոբելի պատվին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am