Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի հետ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Իսլանդիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում` փորձելով գտնել միմյանց ամենախոցել տեղերը: Իսլանդիայի ընտրանին մի քանի սուր պահեր ուներ գրավելու Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Եվ 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ տեղում` բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին մի շարք պահեր ուներ կրկնապատկելու հաշվի տարբերությունը: Սակայն գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` «գոլ չես խփում դու, խփում ենք քեզ»: 77-րդ րոպեին Իսլանդիայի կազմում աչքի ընկավ Յոհաննեսոնը: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Ռումինիայի հետ:

J խմբում այս տուրում Գերմանիայի հավաքականը հաղթեց Ռումինիային (2:1), իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Լիխտենշտեյնին (0:4):

Այս տուրից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 3-րդ է 12 միավորով: Առաջատարը 18 միավորով Գերմանիան է, իսկ երկրորդը Հյուսիսային Մակեդոնիան է կրկին 12 միավորով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am