Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 12-13-ը: Ուկրաինայի 21 մարզերից 273 մարզիկ է մասնակցել մրցաշարին, որոնց թվում նաև Ուկրաինայի ձյուդոյի առաջատար մարզիկներ են եղել։ Մասնավորապես, Արտյոմ Լեսյուկին, Դիլշոտ Խալմատովը, Բոգդան Յադովը, Կարո Մարանդյանը, Արտյոմ Խոմուլինը, Գևորգ Մանուկյանը, Սերգեյ Կրիվչաչին, Անտոն Սավիցկուն, Դանիլա Գուցոլինը, Եվգենի Բալևսկուն և շատ ուրիշներ։

Ավելի վաղ Կարո Մարանդյանը նվաճել էր բրոնզե մեդալ Զագրեբում կայացած Grand Prix մրցաշարում, ինչպես նաև՝ դարձել է European Open մրցաշարի արծաթե մեդալակիր։

Ինչպես հայտնի է, հայազգի մարզիկներին աջակցելը Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից մեկն է։ Տարբեր մարզական միջոցառումների ժամանակ մարզիկներին շնորհվում են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակները:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]