Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ
12:10, 27 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Պոլ Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դադարեցրել են բանակցությունները նոր պայմանագրի շուրջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Անգլիայի առաջնության նախորդ տուրում «Լիվերպուլ»-ից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո Պոգբան վիրավորել էր գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերին, ինչի հետևանքով ակումբը դադարեցրել է բանակցությունները:
Պոլ Պոգբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում