Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով

Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press (AP) գործակալությունը:

AP-ն նշում Է, որ Վիետնամի առողջապահության նախարարությունն անցած շաբաթ թույլատրել Է պատվաստել 12-17 տարեկան երեխաներին՝ մոտավորպես 14 միլիոն վիետնամցիների: Այս խմբի քաղաքացիների համար թույլատրվել Է միայն Pfizer/BioNTech պատվաստանյութը: Առաջին պատվաստանյութն ստացել Է Հոշիմին քաղաքի մոտավորապես 1,5 հազար դեռահաս: Բնակչության տարիքային այդ կատեգորիայի լիամասշտաբ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերին: AP-ն հիշեցնում Է, որ Վիետնամի իշխանությունները դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները փակել են մայիսին, երբ երկիրը բախվում Էր կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ:

Դպրոցներում աշխատանքը վերսկսելու ամսաթիվը չեն հայտարարել, բայց AP-ի տվյալներով, կառավարությունը հույս ունի դա իրականացնել 2022 թվականի սկզբին: Շուրջ 98 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում COVID-19-ի դեմ ներակում Է ստացել բնակչության մոտավորապես 55 տոկոսը, բայց միայն նրանց կեսն Է ստացել երկու չափաբաժինները: Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը համավարակի սկզբից ի վեր Վիետնամում COVID-19-ով վարակվել Է 892 հազարից ավելի մարդ, ավելի քան 21,7 հազար ախտահարվածներ մահացել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]