Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արսեն Ջուլֆալակյանի և Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բացվել է մարզական հրապարակ

Արսեն Ջուլֆալակյանի և  Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բացվել է մարզական 
հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵԱՍ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ «Արցախ» թաղամասում կառուցված մարզական հրապարակի բացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արարողությանը մասնակցել է Արցախ Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն, որը կարևորել է նմանատիպ նախաձեռնությունները:

Արսեն Ջուլֆալակյանն իր խոսքում նշել է, որ նմանատիպ ծրագրերը Արցախում շարունակական բնութ են կրելու: «Երբ տեսնում եմ երեխաների փայլող աչքերը, հասկանում եմ, որ գործը ճիշտ է կատարված, թիրախն էլ ճիշտ է ընտրված: Պետք է լինել պինդ, ամուր, ուժեղ և զբաղվել սպորտով»,- ասել է Ջուլֆալակյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am