Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագիրն անդրադարձել է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագիրն անդրադարձել է հայկական ոչ 
նյութական մշակութային ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. Համարը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները:

«Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարբեր դրսևորումներին: Ընդարձակ անդրադարձ կա հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի խոսքը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանի կողմից ներկայացված թեմաներին, որոնք վերաբերում են ասեղնագործուհիներ Անահիտ և Անժելա Աբգարյանների ասեղնագործությանը և «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագրին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված «Լճերը, Նոյի ավանդազրույցը, Հայոց լեռները» ծրագրի շրջանակում պատրաստված 3 անիմացիոն ֆիլմերին»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և աշխույժ մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։

Այդ շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի, երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին, քննարկումներին, վերապատրաստումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am