Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամներին է ներկայացրել Արցախի հարցի էությունը, խոսել է 44-օրյա պատերազմի մասին

ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի անդամներին է 
ներկայացրել Արցախի հարցի էությունը, խոսել է 44-օրյա պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհուրդ» (Atlantic Council) ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ «Ատլանտյան խորհուրդ»-ը միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնք նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգության խնդիրները:

Նախքան Հայաստան այցելելը կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան երեք հանրապետություններում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև՝ հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:

Հանդիպման մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին հարցեր են ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, վերջին տարիների զարգացումների ու 44-օրյա պատերազմի, Հայաստանում հետպատերազմյա իրավիճակի, մեր երկրում ժողովրդավարության մակարդակի, ինչպես նաև ապագային միտված ծրագրերի մասին:

Նախագահը, մասնավորապես, ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին, արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին:

Խոսելով ժամանակակից աշխարհի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն աշխարհը դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Հանրապետության նախագահն արձանագրել է, որ նման աշխարհում մեր տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մեր ունեցած ամենամեծ ու կարևոր առավելությունը՝ մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am