Վրաստանի փոստը Դանթեի պատկերով նամականիշ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոստը նամականիշ Է թողարկել իտալացի բանաստեղծ եւ մտածող Դանթե Ալիգիերիի պատկերով. աշխատանքը պատկանում Է վրացի նշանավոր նկարիչ Սերգո Քոբուլաձեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նամականիշը, որը թողարկվել Է մշակույթի հարցերի խորհրդարանական կոմիտեի նախաձեռնությամբ եւ Վրաստանի փոստի աջակցությամբ, վաճառվելու Է ամբողջ երկրում «Վրաստանի փոստի» 81 սպասարկման կենտրոններում:
Այդ իրադարձության մասին Վրաստանում Իտալիայի դեսպանությունը գրել Է Twitter-ի իր Էջում: Նամականիշը թողարկվել Է իտալացի բանաստեղծի ծննդյան 700-ամյակի առթիվ:
Ուշագրավ Է, որ Դանթե Ալիգիերիի դիմանկարը, որն ստեղծել Է Պետական մրցանակի դափնեկիր Սերգո Քոբուլաձեն, 1956 թվականին մեծ հաջողություն Է ունեցել Վենետիկի բիենալեում եւ լավագույններից մեկն Է ճանաչվել:
Վրաստանի փոստը նշում Է, որ նամականիշը կհամարվի վրացի եւ իտալացի ժողովուրդների միջեւ բարեկամության եւս մեկ խորհրդանիշ:
Դանթե Ալիգիերին (1265-1321 թթ.) իտալացի բանաստեղծ Է, մտածող, աստվածաբան, գրական իտալերենի հիմնադիրներից մեկն Է, քաղաքական գործիչ, ինչպես նաեւ «Աստվածային կատակերգության» ստեղծողը, որտեղ արտահայտված Է ուշ միջնադարյան մշակույթի համադրությունը, հաղորդել Է Sputnik-ը:
The Week of the Italian Language in #Georgia concluded at @TbilisiU. Presented a special stamp by the Georgian Post Office, which shows Dante’s effigy by the famous painter Sergo Kobuladze, and a bilingual commemorative edition of Dante’s "Vita Nuova". #SLIM2021 #Dante700 pic.twitter.com/oJkMKH0Nn4
— Italy in Georgia (@ItalyinGeorgia) October 28, 2021
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում