Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արցախի պետական նախարարը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ

Արցախի պետական նախարարը հանդիպել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի պատվին նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է ընդունելություն և տեղի է ունեցել հանդիպում դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

«Պետական նախարարը և նրա գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախի ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրները և ապագայի տեսլականը Արցախի զարգացման ու դրանում Սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ սփյուռքից ակնկալիքը ոչ այնքան նյութական է, որքան՝ Արցախում երկարաժամկետ կարողությունների զարգացմանն աջակցելը Սփյուռքի հսկայական մարդկային ռեսուրսով»,- այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից:

ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը քննարկվել են պետական նախարարի այցին և ԱՄՆ-ում արցախցիների իրավունքների ու շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:

Նշվում է, որ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի՝ Վաշինգտոնում գործող գրասենյակների ղեկավարների հետ, ներկայացրել Արցախի ապագայի տեսլականը և քննարկել արդյունավետ համագործակցության հեռանկարները:

Բոլոր հանդիպումներին մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am