Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել պայթյունների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ-ում երեք համալսարան են տարհանել պայթյունների սպառնալիքների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոլումբյան, Քոռնելի եւ Բրաունի համալսարանական ավանների մի մասը տարհանել են այն բանից հետո, երբ հաղորդագրություններ են ստացվել պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Կոլումբյան համալսարանն արտակարգ նախազգուշացում Է հայտարարել Է ողջ ավանում՝ հաղորդագրություններ ստանալով մի քանի շենքերում պայթյունների սպառնալիքների վերաբերյալ: Columbia Daily Spectator համալսարանական թերթը հաղորդել Է, որ արդյունքում տարհանվել են երկու համալսարանական շենքեր:

Ավելի ուշ տագնապը կեղծ Է ճանաչվել:

«Այսօրվա սպառնալիքների հետաքննությունից հետո Նյու Յորքի ոստիկանության կողմից պայթյունները վստահության արժանի չեն համարվել, եւ համալսարանական ավաններն ազատ են կրկին բնակացնելու համար»,-հաղորդվում Է Կոլումբյան համալսարանի Twitter-ում:

Քոռնելի համալսարանը նախազգուշացումը հրապարակել Է Twitter-ում եւ իր վեբ-կայքում՝ կոչ անելով տարհանել իր ավանի ուսանողներին ու աշխատակիցներին:

«Ոստիկանները շարունակում են պայթյունների սպառնալիքների հետաքննությունը Իթաքայի համալսարանական ավանում, իրականացվում Է շենքերի մաքրում: Խնդրեմ, շարունակեք խուսափել կենտրոնական ավանից», հաղորդվում Է համալսարանի Twitter-ում:

Բրաունի համալսարանն իր ավանի մեծ մասը նույնպես տարհանել Է պայթյունի սպառնալիքի պատճառով:

«Պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով հաղորդագրություն ստանալուց հետո Բրաունի համալսարանի հանրային անվտանգության դեպարտամենտը տարհանել Է Գրինի համալսարանական քոլեջի հարեւանությամբ գտնվող մի քանի շենքեր: Տեղում սպաներն ակտիվ հետաքննություն են անցկացնում տեղի իրավապահ մարմինների հետ համատեղ»,- The Hill-ին հայտարարել Է համալսարանի ներկայացուցիչ Բրայան Քլարքը:

Նշվում Է, որ առայժմ պարզ չԷ, թե ով Է կանգնած սպառնալիքների հետեւում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am