Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորում ստացած քաղաքացիներից մեկի վիճակը 
ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում վիրավորված քաղաքացիական անձանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Նախարարությունից հիշեցրել են, որ նոյեմբերի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա:

Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վիրավորում ստացած 3 քաղաքացիական անձ, որոնց ցուցաբերվում է բժշկական օգնություն:

«Վիրավորվածներից առաջինի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում՝ գնդակի առկայությամբ: Պարանոցի շրջանում, բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք: Երկրորդի մոտ՝ ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Երրորդի մոտ՝ կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում առանց պլևրալ խոռոչի թափանցման»,-հայտնում են նախարարությունից:

Բժիշկները 2 վիրավորի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Այս պահին մեկ վիրավորվածի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնում են նախարարությունից:

Ադրբեջանական կրակոցների արդյունքում մահացել է մեկ քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am