Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում  

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են Եվրոպայի առաջնության 3-րդ 
տուրում

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները հաղթանակ են տոնել Եվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց թիմը մրցեց Իսրայելի ընտրանու հետ և գերազանցեց 2,5:1,5 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը: Այժմ Հայաստանի ընտրանին 6-րդն է: 

Կանանց ընտրանին ուժերը չափեց Լեհաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Ընտրանու կազմում հաղթեցին Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լիլիթ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Կանանց ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը: Առաջին տեղում Ռուսաստանն է:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am