Գիտակցությունը կորցրած Սաակաշվիլիի վիճակը գնահատվում է կայուն
19:58, 18 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ով բերդում կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, կայուն է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է վրացական քրեակատարողական ծառայությունը:
Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբան Բեկա Բասիլայան տեղեկացրել է, որ Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը և վայր ընկել, նրան տեղափոխել են պատգարակով:
«Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է: Շուտով վերակենդանացման բաժանմունքի բժիշկը ԶԼՄ-ների համար կանի հայտարարություն»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում