Քիմ Քարդաշյանն ինքնաթիռ է վարձել Աֆղանստանից կին ֆուտբոլիստների և նրանց ընտանիքներին տարհանելու համար
21:27, 19 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստներին և նրանց ընտանիքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառմամբ Քարդաշյանը կիսվել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Քարդաշյանի վարձակալած ինքնաթիռով ընդհանուր առմամբ 130 մարդ է տարհանվել:
Քարդաշյանը նշել է՝ ինքն այնքան երախտապարտ է, որ կարողացել է օգնել այդ խիզախ կանանց և նրանց ընտանիքներին՝ իրենց նոր տուն հասցնելու:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում