Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռ 5-րդն է, կանայք` 13-րդը

 Շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում դեռ 5-րդն է, կանայք` 13-րդը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  տղամարդկանց թիմը 7-րդ տուրում մրցեց Իսպանիայի հետ: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Բոլոր պարտիաներում գրոսմայստերները կիսեցին միավորը: Այս տուրից հետո հավաքականը մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց մրցախաղը` մրցելով Սերբիայի հետ: Զավեն Անդրիասյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում 13-րդն է:

Առաջնության ավարտին մնաց երկու տուր:

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 39, իսկ կանանցը` 31 թիմեր: Մրցաշարերն անցկացվում են շվեյցարական մրցակարգով և բաղկացած են 9-ական տուրերից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am