Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Բուլղարիայի նախագահ Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել Է հաղթանակի

Բուլղարիայի նախագահ Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել Է 
հաղթանակի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել Է վերընտրման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել Է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:

Նրա մրցակից Անաստաս Գերջիկովն ստացել Է ձայների 30 տոկոսից քիչ ավելին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Ռադեւի հաղթանակը լավ նորություն Է «Շարունակում ենք փոփոխությունները» կոալիցիայի համար, որը նոյեմբերին ավելի վաղ հաղթանակ Էր տարել խորհրդարանական ընտրություններում եւ պաշտպանել Ռադեւի թեկնածությունը: Նախընտրական արշավի ընթացքում Գերջիկովը, ինչպես նշվում Է հաղորդագրություններում, մրցակցին մեղադրել Է Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեծ համակրանք տածելու մեջ: Սակայն, վերլուծաբանների խոսքով, Ռադեւն առաջին նախագահական ժամկետի ժամանակ ցույց Է տվել, որ նման մեղադրանքներն անհիմն են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am