Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

 Սահակաշվիլիի վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս. անձնական բժիշկ

 Սահակաշվիլիի վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս. անձնական բժիշկ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի լրիվ վերականգնման համար կպահանջվի մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն:

Սահակաշվիլին 50 օր տեւած հացադուլը դադարեցրել Է լույս նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների կլինիկայից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո:

Ներկայում նա գտնվում Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

«Եթե խոսենք միայն ռեֆիդինգի մասին, որպեսզի նա սկսի նորմալ սնվել, ապա դրա համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս, բայց մյուս օրգանների վերականգնման համար ժամանակ կպահանջվի: Իմ կարծիքով՝ նրան մի քանի ամիս կպահանջվի»,-ասել Է Նիկոլոզ Կիպշիձեն: Նա նշել Է, որ Սահակաշվիլին դեռ իրեն թույլ Է զգում, բայց բուժումն անցկացվում Է ըստ պլանի:

«Նա թուլություն ունի, դրանում տարօրինակ ոչինչ չկա: Ճնշումը, մյուս լաբորատոր ցուցանիշները նորմայի սահմաններում են: Անշուշտ, դրանից մի քանիսը հարկավոր Է ուղղել, եւ դա տեւական գործընթաց Է, որը հինգ-վեց օրում չի ավարտվի»,-ասել Է Կիպշիձեն:

Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ, որտեղ Սահակաշվիլին կշարունակի պատիժը կրել երկու քրեական գործերով՝ վեց տարի ազատազրկման տեսքով:

Բացառված չԷ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում Է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում Է 9 տարի, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am