Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՕՊԷՔ-ը կարծում է, որ պահուստներից դուրս հանված նավթը գերավելցուկ կստեղծի շուկայում. Bloomberg

ՕՊԷՔ-ը կարծում է, որ պահուստներից դուրս հանված նավթը գերավելցուկ կստեղծի շուկայում. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) կանխատեսում Է, որ նավթի՝ ռազմավարական պահուստներից շուկա հանված բաժինը կարող Է հանգեցնել համաշխարհային շուկայի մատակարարումների զգալի ավելցուկների: Այդ մասին ասված Է նոյեմբերի 24-ին տարածված փաստաթղթում, որն ստացվել Է Bloomberg գործակալությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ առաջիկա երկու ամսվա ընթացքում պահուստներից շուրջ 66 միլիոն բարել հանվելու պայմանում նավթի ավելցուկը կարող Է աճել օրական 1,1 միլիոն բարելով:

ՕՊԷՔ-ի երկրների մի շարք պատվիրակներ նշել են, որ քննարկում են հունվարին արտադրության պլանավորված ավելացման չեղարկումը դուրս հանված պաշարներով շուկայի գերհագեցման դեպքում:

ԱՄՆ-ը նոյեմբերի 23-ին հայտարարել Է ռազմավարական պաշարներից 50 միլիոն բարել դուրս հանելու մասին: Սպիտակ տանն ընդգծել են, որ նավթի պաշարների մի մասը գործի դնելու են պատրաստ նաեւ մի շարք այլ պետություններ, ներառյալ Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am