Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ 
երկխոսությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից: Ընտրությունը նրանցն է. նրանք մտադի՞ր են արդյոք այսուհետ էլ փորձել կասեցնել Ռուսաստանի զարգացումը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, տարիներով չդադարող ճնշումը մեր երկրի վրա, թե՞ որոնել համագործակցության ու հաշտության ուղի»,- ասել է Պուտինը:

Իր երդմնակալության ելույթում ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ, բայց միայն հավասար պայմաններով:

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը եվրասիական ինտեգրման իր գործընկերների և զարգացման ինքնիշխան այլ կենտրոնների հետ կշարունակի աշխատանքը բազմաբևեռ աշխարհակարգի,  անվտանգության հավասար և անբաժանելի համակարգի ձևավորման շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am