Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

 Լեհաստանում միգրանտների խռովության պատճառը նրանց մի մասին Իրաք արտաքսելու՝ իշխանությունների որոշումն է

 Լեհաստանում միգրանտների խռովության պատճառը նրանց մի մասին Իրաք արտաքսելու՝ իշխանությունների որոշումն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի արեւմուտքի Վենջին ավանում անօրինական միգրանտների պահպանվող կենտրոնում նոյեմբերի 25-ին ծագած խռովության պատճառը Լեհաստանի իշխանությունների մտադրությունն Է Իրաք արտաքսելու կենտրոնի մի քանի տասնյակ կենվորների: Նոյեմբերի 26-ին այդ մասին հաղորդում Է Polsat News ինտերնետ-պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անկարգություններին մասնակցել Է կենտրոնում պահվող շուրջ 100 միգրանտ: Դրա հետեւանքով շենքերում ջարդվել են ապակիները, ձեռնարկվել են կենտոնի արգելափակոցները ճեղքելու փորձեր: Այն բանից հետո, երբ վայր են ժամանել շուրջ 500 ոստիկաններ, իրավիճակը հաջողվել Է կայունացնել: «Ներկայումս կենտրոնը գտնվում Է ոստիկանության եւ սահմանային պահպանության ուժեղացված ջոկատների հսկողության ներքո, իսկ միգրանտներն իրենց հանգիստ են պահում»,- հայտնել Է տեղի սահմանային պահպանության նեկայացուցիչ Իոաննա Կոնեչնյակը:- Մենք ամբողջ ժամանակ պատրաստ ենք համարժեք գործողությունների, սակայն հուսով ենք, որ դա չի պահանջվի»:

Վենջինի կենտրոնում պահվում Է 604 միգրանտ, որոնք անօրինականորեն հայտնվել են Լեհաստանի տարածքում: 359-ն Իրաքի, իսկ 69-ն Աֆղանստանի քաղաքացիներ են: Պահպանվող կենտրոնի կենվորների մեծ մասը, կենտրոն, որը գտնվում Է վերասաքավորված զինվորական զորանոցներում, պահանջում են, որ իրենց ուղարկեն Գերմանաիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am