Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային 
աշխատանքների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

 Նշվում է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը:

«Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ՝ ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:

Ռուսաստանի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են իրականացնում, այդ թվում ՝ ապահովում են քաղաքացիական անձանց գյուղատնտեսական, ինժեներական և կանխարգելիչ աշխատանքների իրականացման անվտանգությունը, ինչպես նաև ուղեկցում են ուխտավորներին Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]