Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթում

Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը լավագույնն է ճանաչվել 
Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը հաղթել է Ճապոնիայի «Tokyo Film Awards» ֆիլմերի մրցույթի «Լավագույն դրամա» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Ֆիլմը 1990-ական թվականների Հայաստանի մասին է:

«Tokyo Film Awards»-ը Ճապոնիայի ռեժիսորների և հեռուստատեսության ներկայացուցիչների կողմից նախաձեռնված կինոմրցույթի հարթակ է, որը հիմնականում ուշադրություն է դարձնում կարճամետրաժ ֆիլմերի վրա՝ փորձելով բացահայտել երիտասարդ տաղանդներին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]