Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ

Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը:

Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում:

«Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի  հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:

 Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԲ-ն սահմանված փոխարժեքների համաձայն՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 494.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.38 դրամով և կազմել 557.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 655.14 դրամ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am