Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն դրամ աջակցության շնորհիվ նոր բժշկական սարքավորումներով է համալրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը
13:07, 21 Դեկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ:
Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության կյանք փրկող գերժամանակակից 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումը իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն դրամ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում