Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են տարբեր 
ոլորտներում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների շփումները, բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը, խոսել երկկողմ հարաբերություններում առկա ներուժի իրացման եւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունից: Հանձնաժողովի նախագահի խոսքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ կապերը դրական զարգացում են ապրել:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել երկկողմ համագործակցությունը եւ այդ հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է եղել զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Կողմերը փոխշահավետ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am