Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից». Փաշինյանը շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

«Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից». Փաշինյանը 
շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճրագալույցի երեկոյին շնորհավորել է համայն հայությանը Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին վարչապետի աշխատակազմից՝ վարչապետը կարդացել է Դավթի Սաղմոսը՝ Աստծուց խնդրելով փրկել Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից:

«Սիրելի հայրենակիցներ, ճրագալույցի երեկո է, և ես ուզում եմ սաղմոսով շնորհավորել Սուրբ Ծնունդը: Սաղմոս 24, Աղոթք վտանգի պահին, այսուհետև՝ Սաղմոս Դավթի. «Դեպի Քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, Քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։ Բոլոր նրանք, ովքեր հույսով սպասում են Քեզ, ամոթով պիտի չմնան, այլ ամոթով պիտի մնան անօրենները իրենց ունայնության մեջ: Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհները եւ Քո շավիղները սովորեցրո՛ւ ինձ: Ինձ առաջնորդի՛ր Քո ճշմարտության մեջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի Դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ Քեզ եմ սպասում:

Հիշի՛ր, Տե՛ր, Քո գթություններն ու ողորմությունները, որոնք հավիտենական են: Իմ մանկության ու տհասության մեղքերը մի՛ հիշիր, այլ հիշի՛ր ինձ, Տե՛ր, Քո ողորմությամբ՝ ըստ Քո բարության, քանզի Դու քաղցր եւ ուղիղ ես, Տե՛ր: Դրա համար էլ մեղավորներին դնում ես օրենքի գիտության ճանապարհի վրա, հեզերին առաջնորդում ես դատաստանի մեջ, հեզերին սովորեցնում Քո ճանապարհները: Տիրոջ բոլոր ուղիները ողորմություն ու ճշմարտություն են նրանց համար, ովքեր պահում նրա ուխտն ու վկայությունը: Հանուն Քո անվան, Տե՛ր, քավություն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք:

Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջից: Տերը նրան սովորեցնելու է իր ընտրած ուղին, նա բարության մեջ պիտի հանգչի, նրա սերունդը երկիր պիտի ժառանգի: Տերը զորացուցիչն է երկյուղածների և իր ուխտը նրանց է սովորեցնում: Աչքերն իմ մշտապես Տիրոջն են ուղղված, եւ նա պիտի հանի ոտքերս թակարդից: Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ, քանզի միամորիկ եմ ես և աղքատ:

Սրտիս նեղությունները խիստ շատացան: Ազատի՛ր ինձ վշտերից, տե՛ս իմ նվաստացումն ու տառապանքը եւ թողությո՛ւն արա իմ բոլոր մեղքերին: Տե՛ս՝ թշնամիներս որքան բազմացան եւ անիրավ ատելությամբ ինձ ատեցին: Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամոթով չմնամ, որ հույսս դրեցի Քեզ վրա: Անբիծներն ու արդարները ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի Քեզ»:

Փրկի՛ր, Աստվա՛ծ, Հայաստանն ու Արցախը իր բոլոր նեղություններից: Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ Ավետիս», - իր տեսաուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am