Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին եւ ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ 
գործողություն անցկացնելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

Ստանիսլավ Զասը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքը, և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ուժերի և միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին:

Ստանիսլավ Զասը համապատասխան նամակներ է ուղարկել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am