Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ
20:05, 13 Հունվար 2022
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատել են 1lurer.am-ի հետ զրույցում:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հավաստիացրել են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում