Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Ղրիմում իրենց նավահանգիստներն են առաջարկել Սիրիային Ռուսաստանի հետ առեւտրի համար

Ղրիմում իրենց նավահանգիստներն են առաջարկել Սիրիային Ռուսաստանի հետ առեւտրի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի նավահանգիստները կարող են Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները դառնալ Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապեիության կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը: Սիրիայից ժամանած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում Է Ղրիմում:

Հունվարի 18-ին պլանավորվել Է համատեղ աշխատանքային խմբի նիստ անցկացնել առեւտրատնտեսական համագործակցության շուրջ: «Ղրիմի նավահանգիստները պատրաստ են դառնալ Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Ղրիմը բաց Է Սիրիա ապրանքներ մատակարարելու համար՝ չվախենալով որեւԷ պատժամիջոցից»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է Մուրադովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի մյուս տարածաշրջանների ներկայացուցիչները կարող են Ղրիմի տարածքով Սիրիայի հետ առեւտուր անել առանց պատժամիջոցների ռիսկերի:

Մշտական ներկայացուցիչն ընդգծել Է, որ արդեն ստեղծվել Է համատեղ ղրիմա-սիրիական առեւտրի տուն, որի մի մասնաճյուղը գտնվում Է Ռուսաստանում, մյուսը՝ Սիրիայում: «Այժմ մենք աշխատում ենք Սիրիայի հետ առեւտրաշրջանառությունը մեծացնելու վրա»,-ընդգծել Է Մուրադովը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]