Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է նաև Հայաստանը  

Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրված է 
նաև Հայաստանը

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: 

«Մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատած ԱԳ նախարարների թիվը 39 է: Մենք բոլորին հրավիրում ենք աշխարհի տարբեր ծայրերից, հյուրեր ենք հրավիրել նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանից, Հունաստանից և նույնիսկ Կիպրոսի հունական կողմից, Եգիպտոսից և Իսրայելից: Այստեղ բոլորի ձայնը լսելի կլինի, այն դարձել է ազատ հարթակ»,-Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասին ասել է Չավուշօղլուն։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]