Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Իրանի նախագահը ՆԱՏՕ-ի կազմացրում է կանխատեսում

Իրանի նախագահը ՆԱՏՕ-ի կազմացրում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինականորեն ներթափանցում Է անկախ պետությունների տարածքներ, այդ գործելակերպը խաբուսիկ Է եւ կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ կազմացրման: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՆԱՏՕ-ն զբաղվում Է երկրների աշխարհագրական տարածություներ ներթափանցմամբ՝ զանազան պատրվակներով եւ քողարկմամբ, նրանք սպառնում են անկախ պետություններին,- ասել Է Իրանի նախագահը:- Դիմակայություն անկախ ժողովրդավարություններին, դիամակայություն ժողովուրդների ինքնանույնականցմանը, ժողովուրդների մշակույթին, ավանդույթին. այս ամենը մտնում Է ՆԱՏՕ-ի օրակարգի մեջ, եւ դա խաբեություն Է: Այդ գործելակերպը վերջին հաշվով կհանգեցնի նրանց տրոհման»:

Ռայիսիի խոսքով՝ գերիշխման ռազմավարությունը պարտություն Է կրել, եւ ԱՄՆ-ն այժմ գտնվում Է ամենաթույլ դիրքերում: «Այնուամենանայնիվ մենք տեսնում ենք, որ Էքսպանսիոնիստական քաղաքականության տենչը չի անհետացել, ընդհակառակը, նրանք (ԱՄՆ-ը) դա ներառում են իրենց օրակարգում, եւ ամենագլխավոր նպատակն անախ պետությունների թուլացումն Է հենց ներսից: Դա արվում Է տնտեսական պատժամիջոցների սահմանման եւ երկրի ներքին իրադրության ապակայունացման միջոցով»,- նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]