Հայտնի է, թե ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
18:52, 1 Փետրվար 2022
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարները սկզբում ունեցել են առանձին հանդիպում, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում