Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտ»-ին

Ալեքսանդր Կարապետյանը միացել է «Ալաշկերտ»-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմումանցկացրած 25 խաղերում: «Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարքակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և«Նոայում»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը«Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում«Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս էանցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկհանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր):Մրցաշարային աղյուսակիհետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am