Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Նոր Զելանդիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը Նոր Զելանդիայի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է 
հղել երկրի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին՝ երկրի ազգային տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, Նոր Զելանդիայի կառավարությանը և ժողովրդին Նոր Զելանդիայի ազգային տոնի` Վայտանգի օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև 30 տարի առաջ հաստատված միջպետական բարեկամական հարաբերություններն անցած տարիների ընթացքում ունեցել են հաստատուն ընթացք, ակտիվացել են երկկողմ փոխանակումները, ընդլայնվել է համագործակցությունը միջազգային ասպարեզում: Հուսով եմ, որ Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը կշարունակեն զարգանալ և խորանալ` ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am