Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Քաջարան համայնքի ղեկավարը կրկին կկալանավորվի

Քաջարան համայնքի ղեկավարը կրկին կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը:

2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու,  կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մասին է: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում:

2021 թվականի դեկտեմբերի 18-ին  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին 70 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am